7-ամյա աղջիկը հաճախ էր գոռում, բա րկանում ու վի րավորում մտերիմներին Մի օր մայրը տարավ նրան դռան մոտ

Հետաքրքիր

7-ամյա աղջիկը ոչ մի կերպ չէր կարողանում զսպել բար կությունը։ Նա վի րավորում էր և մորն ու հորը, և փոքր եղբորը, և ընկերներին։ Ծնողները էլ չգիտեին, թե ինչպես վարվել դստեր հետ։ Մի օր մայրը նրան տոպրակով մեխ տվեց ու ասաց, որ ամեն անգամ, երբ ինքը կորցնի ինքնա կառավարումը, թող մի մեխ մեխի խորդանոցի դռան վրա։

Առաջին օրը երեխան 37 մեխ մեխեց։ Մի քանի շաբաթ անց, երբ նա որոշ չափով սովորել էր կառավարել ինքն իրեն, քանի որ մեխերի շնորհիվ սկսել էր դրան ուշադրություն դարձնել, մոտեցավ մորն ու ասաց, որ դռան վրա գրեթե տեղ չի մնացել։

Բացի այդ, նա հասկացել էր, որ ավելի հեշտ է զսպել վի րավորելու ցանկությունը, քան մեխ մեխել։ Մայրն առաջարակեց այսուհետ օրական 1 մեխ հանել, որպեսզի երբեք չմոռանա նոր ձեռքբերված հրաշալի հմտությունը։

Մի քանի ամիս անց աղջիկը բռնեց մոր ձեռքից ու տարավ դռան մոտ։ Մայրն ասաց․ —Ապրես, աղջիկս։ Դու լավ ես կատարել հանձնարարությունը։ Բայց նայիր դռան վրայի անցքերին։ Այն երբեք առաջվանը չի լինի։ Երբ դու բարկացած ժամանակ վատ բառեր ես ասում, դրանք թողնում սպ իեր մարդկանց հոգու վրա, ինչպես որ մեխերն են հետքեր թողել դռան վրա։

Կարող եք անգամ դ անակով հարվածել մարդուն, իսկ հետո հազար անգամ ն երողություն խնդրել։ Չէ որ սպին կմնա՝ անկախ ձեր ներ ողություն խնդրելուց։ Գնահատեք ձեզ շրջապատող մարդկանց։ Հաճախ հասկանում եք, թե որքան կարևոր են նրանք, երբ նրանց կորցնում եք ընդմիշտ։