Արագ սննդարար պիրոգ Բաղադրատոմս, որ միշտ հասնում է օգնության

Հետաքրքիր

Անհրաժեշտ բաղադրիչներ. ալյուր՝ 250գ սոդա՝ 1թ.գ. մածուն՝ 200մլ ձեթ՝ 40մլ աղ՝ 1թ.գ. շաքարավազ՝ 1թ.գ. Միջուկի համար. կարտոֆիլ՝ 300գ պանիր՝ 200գ սև պղպեղ, աղ՝ ըստ ճաշակի Պատրաստման եղանակ. Խմորի համար խառնել ալյուրը, մածունը, սոդան և ձեթը:

Ավելացնել աղն ու շաքարավազը, խմոր հունցել և թողնել կես ժամով: Եփել կարտոֆիլը մինչ լիարժեք պատրաստ լինելը, ավելացնել քերած պանիր, աղ ու պղպեղ, տրորել, որ պյուրե դառնա: Բարձրացած խմորը բաժանել երկու ոչ հավասար մասերի:

Երկու մասերն էլ ձեռքերով տրորել, որ 1,5սմ հաստությամբ շերտեր ստանաք: Մեծ մասը դնել տապակի մեջ, լցնել միջուկը և ձեռքերով հավասարաչափ բաշխել:Ծածկել մյուս շերտով և ձեռքերով ամրացնել եզրերը:

Խառնել 1 դեղնուց և 2ճ.գ. կաթ, քսել պիրոգի մակերեսին: Մեջտեղի հատվածում ոչ խորը կտ րվածք անել, որ թխվելու ընթացքում չճ աքի: Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 220 С ներքո, մոտ10 րոպե:Բարի ախորժակ: