Ամուսինս թույլ չի տալիս խնամել հի վանդ մորս, ես շփոթված եմ, չգիտեմ ինչ անել

Հետաքրքիր

Ես միշտ ջանացել եմ լավ կին լինել, հնազանդվել եմ ամուսնուս, քանի որ միշտ կարծել եմ, որ կինը պետք է հնազանդ լինի և երբեք չհակառակվի ամուսնու կամ քին:Բայց այժմ ես ստիպված եմ նրան հակառակվել՝ հանուն իմ մայրիկի:Ես ամուսնացած եմ շուրջ 20 տարի:

Ջանացել եմ լինել լավ կին, լավ մայր, լավ հարս, բայց իմ ամուսնության օրվանից երբեք ոչինչ չեմ արել իմ ծնողների համար, որովհետև ամուսնուս և նրա ընտանիքին դուր չէր գալիս, որ ես փորձում էի ինչ որ բանով օգտակար լինել ծնողերիս:

Մայրիկս էլ ինձ միշտ խրատում էր, որ կինը պետք է ամեն գնով պահպանի իր ընտանիքի անդորրը:Վերջերս մայրիկիս մոտ առ ողջական լուրջ խնդիրներ ծագեցին, նա ծանր վ իրահատության ենթարկվեց և խնամքի կարիք ունի:

Ամուսնուս դուր չի գալիս, որ ես մի քանի ժամ մնում եմ մայրիկիս մոտ և ար գելում է գնալ: Երբ ամեն անգամ մայրիկիս մոտից վերադառնում էի տուն, նա մեծ վի ճաբանություն էր սարքում, ինձ վի րավորում, որ ես անտեսում եմ ընտանիքս հանուն ինչ-որ հի վանդ կնոջ:

Նրա խոսքերը խոցում էին ս իրտս, բայց խնդրում էի նրան մի փոքր հանդուրժող լինել մինչև մայրս կա պաքինվի: Բայց նա իմ առաջ հարց դրեց. ընտրիր ընտանիքդ թե՞ մայրիկդ: Եվ ես ընտրեցի մայրկիս:Ես չեմ կարող թողնել մայրիկիս անօգնական վիճակում, չեմ կարող առանց խնամքի թողնել հ իվանդ մորս,

ով անքուն գիշերներ է անցկացրել ինձ մեծացնելու համար, ով հայրիկիս հետ միասին օր ու գիշեր աշխատել է, որպեսզի ես լավ ուսում ստանամ, երբեք ինձ միայնակ չի թողել իմ դժ վարին պահին: Ես ընտրեցի մայրիկիս խնամքը և հեռացա նրանից:

Միթե՞ ես այդպես կարող էի սխալվել: Երբ նրա մայրիկին էի խնամում, նա ասում էր, որ ես պարտավոր եմ, բայց երբ իմ մայրիկին պիտի խնամեմ, նա ինձ ընտրության առաջ է կանգնեցնում: Միթե՞ ես այդքան տարի նրան չեմ ճանաչել: