80-ամյա ծե րունին նստած էր բազմոցին՝ բարձրագույն կրթություն ստացած իր 45-ամյա որդու հետ․ Հանկարծ պատուհանագոգին մի ագռավ նստեց․ Լավագույն առակը ծնողների մասին

Հետաքրքիր

Լավագույն առակը ծնողների մասին․․․ փորձեք չհուզվել կարդալիս․․․ 80-ամյա ծերունին նստած էր բազմոցին՝ բարձրագույն կրթություն ստացած իր 45-ամյա որդու հետ: Հանկարծ պատուհանագոգին մի ագռավ նստեց: Հայրը հարցրեց որդուն. — Ի՞նչ է սա: — Սա ագռավ է, — պատասխանեց որդին: Մի քանի րոպե անց հայրը նորից հարցրեց.

— Ի՞նչ է սա: — Հայրիկ, ես հենց նոր քեզ ասացի: Սա ագռավ է, — պատասխանեց որդին: Որոշ ժամանակ անց հայրը երրորդ անգամ հարցրեց. — Ի՞նչ է սա: Այս անգամ որդին պատասխանեց մի փոքր բարձր տոնով, արդեն նյար դայնացած: — Սա ագռավ է, ագռա՛վ:

Հայրը չորրորդ անգամ է հարցնում որդուն: — Ի՞նչ է սա: Այս անգամ որդին բղավում է հոր վրա: — Ինչու՞ ես ինձ անընդհատ նույն բանը հարցնում, այն դեպքում, երբ քեզ հազար անգամ ասացի արդեն՝ ՍԱ ԱԳՌԱՎ Է: Ի՞նչ է, անհասկանալի՞ է քեզ:

Հայրը վեր կացավ և գնաց իր սենյակ:Այնուհետև ետ վերադարձավ՝ հին, փոշոտ օրագրով, որը նա պահում էր որդու ծննդյան իսկ օրվանից: Նա բացեց օրագիրը և խնդրեց որդուն կարդալ, թե ինչ է այնտեղ գրված: Երբ որդին նայեց առաջին էջին, տեսավ հետևյալ գրառումը. «Այսօր իմ 3-ամյա որդին նստած էր ինձ հետ բազմոցին, երբ հանկարծ պատուհանին ագռավ նստեց:

Որդիս 23 անգամ հարցրեց, թե ինչ է դա, և ես 23 անգամ պատասխանեցի, որ դա ագռավ է: Ամեն անգամ, երբ նա տալիս էր նույն հարցը, ես քնքշորեն գրկում էի նրան: Ես ընդհանրապես չէի նյար դայնանում, միմիայն քնքշանք՝ անմ եղ երեխայիս հանդեպ»:

Երբ երեխան 23 անգամ հարցրել է. «Ի՞նչ է սա», հայրն ամենայն նրբությամբ պատասխանել է նրան 23 անգամ,իսկ երբ հայրը որդուն տվեց նույն հարցը՝ ընդամենը 4 անգամ՝ որդին զա յրույթ և վրդովմունք ցուցաբերեց: Այսպիսով… Եթե Ձեր ծնողները հասել են ծե րության տարիքի, ապա մի արհ ամարհեք նրանց և մի վերաբերվեք որպես բեռի:

Հարգանքով խոսեք նրանց հետ, հանգստություն պահպանեք, լսեք նրանց, բարի եղեք: Հ ոգ տարեք Ձեր ծնողների մասին: Այսօրվանից հաճախ ինքներդ ձեզ բարձրաձայն ասեք. «Ես ցանկանում եմ ծնողներիս միշտ երջանիկ տեսնել: Նրանք հո գ են տարել իմ մասին ծնվածս օրվանից:

Նրանք միշտ անխնա կերպով իրենց սերն են ինձ տվել: Նրանք սարեր ու ձորեր են անցել, հաշվի չեն առել բու քն ու շոգը և ոչինչ չեն խնայել՝ ինձ՝ հասարակության լիարժեք անդամ դարձնելու համար»: Աղոթեք Աստծուն. «Ես կհետևեմ իմ ծ եր ծնողներին՝ հավատով և սիրով: Ես նրանց միայն բարի և լավ խոսքեր կասեմ, ինչպես ժամանակին նրանք են ինձ ասել»: