Սկեսուրներին պետք է զրկել տատական իրավունքներից ու հոգեբ ուժական զննման ենթարկել․ Լյուսի Քոչարյան

Հետաքրքիր

Սկեսուրների հետ կապված խնդիրներն սկսում են պատուհասության նմանվել: Անհավանական դեպքեր ու իրավիճակներ՝ առօրյայում ու սոցցանցային տիրույթում: Ամեն օր: Այս բողոքն աչքովս ընկավ լրիվ պատահաբար: Ուղղակիորեն մեջբերում եմ.«…

Նորածին երեխա ունեմ՝ 30 օրական, ու արդեն 30 օր է՝ սկեսուրս մի րոպե երեխայից հեռու չի գնում: Լույսը բացվում է՝ իմ սենյակում է: Ամբողջ օրն ուզում է սիրել երեխային:

Նույնիսկ շատ ժամանակ չի թողնում կերակրեմ: Ասում է՝ սոված չէ, ու լացեցնելով, օրորելով ձեռքի վրա՝ քնեցնում է: Քանի որ փոքրիկ է ու սոված, 15 րոպեից նորից զարթնում է: Նորից բժժեցնում-քնեցնում է,

մինչեւ որ սկսում է շատ բարձր գոռալ, նոր տալիս է ինձ, ասում է՝ սոված է, կերակրիր: Կիսակերակրած՝ էլի գալիս է, ձեռքիցս վերցնում, սկսում ձեռքի վրա օրորելով՝ քնեցնել: Ինձ այս վիճակը դեպրեսիայի մեջ է գցում: Ինձ մեկ-մեկ թվում է՝ երեխա չունեմ: Նույնիսկ որ երեխային սենյակից տանում է, լացում եմ»

Ասել, որ նման սկեսուրներին պետք է զրկել տատական իրավունքներից ու հոգեբո ւժական զննման ենթարկել, նշանակում է ոչինչ չասել: Սա դեռ թեթեւ դիպվածներից է: Օրինաչափ են նաեւ սեփական անունն ստիպողաբար նորածնի

ու նոր ծննդաբերած հարսի գլխին փաթաթելը, նորածին երեխային հարսի կրծքից կտրելն ու սեփական ծոց տանելը, 4 ամսականից միանձնյա սննդակարգ որոշելը՝ առանց հարսին հաշվի առնելու: Եվ այսպես՝ անվերջ ու շարունակ:

Սկեսուրների վարքն անտանելի է. ինչո՞ւ է այդպես:Հավանական պատճառներն այնքան օրինաչափ են մեր հասարակությունում, որ հանգիստ կարելի է սահմանել ու խմբավորել: Գտեք ձեր սկեսուրին ստորեւ բերված ցուցակում:

Պատճառ 1: Ներկայի սկեսուրը նախկին հարսն է: Հետույքային են վարվել իր հետ, ավելի նստատեղային է վերաբերվում ինքն իր հարսի հետ:

Պատճառ 2: Սկեսուրը պարապ է: Ամբողջ օրը տանն է: Տնային գործերը, հարեւանների հետ սրճելն ու սերիալ նայելն ինքնառեալիզացնող, հանրօգուտ աշխատանք հնարավոր չէ համարել

Պատճառ 3: Սկեսուրը չունի անձնական եւ ինտիմ կյանք: Ըստ այդմ, նա ռեալիզացված չէ որպես կին, վերածվել է անսեռ էակի՝ նույնիսկ արտաքինով: Ունի ամուսին, որի հետ ապրում է հարեւանի նման, չունի սեռական կյանք: Իսկ եթե չունի ամուսին, դա ավելի է բարդացնում իրավիճակը:

Պատճառ 4: Սկեսուրը հիվա նդագին պաշտամունք է տածում որդու նկատմամբ: Որդու կնոջը դիտարկում է որպես սուրոգատ մայր, իսկ թոռանը՝ սեփական երեխա, որին կարող է պահել ու վերաբերվել, ինչպես խելքին փչի:

Պատճառ 5: Սկեսուրը գիտունիկ է. նա ամեն ինչ գիտի, բա-ցար-ձա-կա-պես ամեն ինչ: Մեծ ռիսկի խմբի մեջ են բ ժիշկ, հո գեբան, գիտնական, դասախոս, ուսուցիչ մասնագիտություններն ունեցող սկեսուրները: Նրանց հնարավոր չէ որեւէ բան համոզել կամ բացատրել: Նրանք կանխավ եւ ապրիորի ամեն ինչ գիտեն:

Պատճառ 6: Սկեսուրը բազմազավակ մայր է: Նա առաջնորդվում է իր համար միակ ճշմարտացի նշանաբանով. «Ես 4 երեխա եմ մեծացրել, այնպես, որ ինձ կլսես»:

Եթե որեւէ մի կետով գտաք ձեր սկեսուրին այստեղ, ապա ուրախացեք, որ այդ կետը միայն մեկն է, ու դուք չունեք, օրինակ, ամուսնալուծված բժ իշկ-դասախոս սկեսուր, որը 4 երեխա է մեծացրել: Եթե ձեզ թվաց, որ մեղադրյալի որակում եմ տալու սկեսուրներին,

ապա պետք է հիասթափեցնեմ: Եկեք համակերպվենք, որ «սկեսուր» կատեգորիան անդառնալիորեն կարծր է: Ուշ է փորձել նրանց փոխել. նրանք մեծ են տարիքով, անփոխելի՝ հոգ եբանորեն ու անդրդվելի՝ իրենց սկզբունքներում ու բարդույթներում:

Խորքային լուծումն աղջիկ երեխաների մայրերի մեջ է:Այստեղ ամեն ինչ ավելի քան պարզ է: Հասարակությունում չենք ունենա մազոխիստ ու ինֆանտիլ հարսներ, եթե նրանց մայրերը վաղ մանկուց չներմուծեն «սկեսուրիդ լսող կլինես, չհակաճառես, մի բան ասի՝ գլուխդ կախ կանես, տան մեծն է, իսկ մեծին պետք է ենթարկվել» ցնդաբանական մտքերը:

Տեղային լուծումը «հարս» կատեգորիայի մեջ է: Հարսն անխոցելի է միայն մի դեպքում… ոչ-ոչ, դա հանդգնությունը, երկար լեզուն կամ կոպտելու ունակությունը չէ (չնայած սրանք որոշակի չափաբաժիններով, միեւնույն է, պետք են գալիս): Հարսն ուժեղ է, եթե տեղեկացված է ու գրագետ: Կարդալ, սովորել, կարդալ, սովորել: Այլ լուծում չկա:

Եթե սկեսուրը գալիս՝ մոր ձեռքից նորածին երեխա է փորձում վերցնել, մայրը պետք է այնքան գիտելիք ունենա, որ գրեթե գիտականորեն կարողանա բացատրել, թե ինչու չի տալիս: Եթե սկեսուրը կկ-ին (կրծքի կերակրում) է փորձում վերջ տալ, մայրը պետք է արտակարգ տեղեկացված լինի կկ-ի մասին ու հատ-հատ բացատրի, թե ինչու կխ (կաթնախառնուրդ) չի տալիս:

Եվ այսպես շարունակ: Ամիսներ, միգուցե տարիներ շարունակ: Այնքան, մինչեւ սկեսուրն ընկալի, որ երեխային չի կարելի նույնիսկ սանրել առանց մոր թույլտվության: Հաղթել կարելի է՝ մինչեւ ատամները գրագիտությամբ զինվելով: Միջին վիճակագրական հայ սկեսուրի դեպքում այլընտրանք չկա:

Մի բան հստակ է՝ ոչ մի սկեսուր կեղեքիչ աշխատանքներ չի կարող կատարել, եթե հարսը ծայրահեղ պատրաստված, պատասխանատու, հստակ դիրքորոշումներով ու կերպարով մայր է: Հ ոգեբանական վրաերթերի են ենթարկվում նվնվացող, զոհի կերպարում գտնվող, խեղճացած, գլխիկոր, լացող ու բոլոր չարիքներն սկեսուրի վրա բարդող հարսները: