Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Վարդուհի Վարդանյանի որդին և հարսը՝ Ռուբենը և Մերին, պատրաստվում են ծնողներ դառնալ:
Նրանք դուստր են ունենալու: Ավելի վաղ նրանք երեխայի սեռը պարզելու համար տոնական միջոցառում էին անցկացրել:
Հավելենք, որ Մերին բավական ակտիվ է համացանցում: Նա ներկայացնում է մանրամասներ, թե ինչպես է անցնում իր հղիությունը, այդ թվում՝ ինչպես է սնվում:

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել էր տարեսկզբին: Նրանք կնքահոր եւ կնքամոր դերերը ստանձնել էին Լեւոն Քոչարյանը եւ Սիրուշոն: