Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը

Աստղագուշակ

ԽՈՅԵՐ 

Ժամանակն անցկացրեք սիրելիի հետ։ Ձեզ համար շատ կարեւոր է նայել միեւնույն ուղղությամբ եւ դրական էմոցիաներ ստանալ։

ՑԼԵՐ 

Արժե, որ հանգստանաք սիրելիի ներկայությունից եւ որոշ ժամանակով ձեզ նվիրեք մի փոքր քիչ ռոմանտիկ, սակայն օգտակար բանի։ Օրինակ՝ ուսմանը կամ գիրք կարդալուն։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Ձեզնից լուրջ զոհողություններ կարող են պահանջել։ Միգուցե դուք պատրաստ եք այդ քայլին եւ արդեն հաստատ որոշել եք անել դա, բայց արժե մտածել…։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Հատկապես ձեզ դժվար կլինի հասկանալ, թե ինչ հեռանկարներ են սպասվում ձեզ եւ ձեր սիրելիին, ինչպիսին կլինի ձեր համատեղ ապագան եւ կլինի այն ընդհանրապես, թե ոչ։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Թողեք ամեն վատ բան անցյալում եւ վայելեք ներկան՝ սիրելիի հետ։ Իսկ խնդիրները կարելի է լուծել եւ հետո։

ԿՈՒՅՍԵՐ

Բարեհաջող ժամանակաշրջան է ծանոթությունների համար։ Աստղերը հուշում են՝ բաց չթողնել հնարավորությունները։

ԿՇԵՌՔՆԵՐ

Արժե սպասել սիրելիին։ Միգուցե նրա զանգը կամ հաղորդագրությունը ձեզ ասի ամենակարեւոր խոսքերը։

ԿԱՐԻճՆԵՐ

Ձեր սիրելին պատահաբար մի արտահայտություն կանի, որը ձեզ ցույց կտա ձեր կյանքն ու նրանում առկա խնդիրները։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ասում են՝ ոչինչ այնքան չի մտերմացնում, որքան համատեղ աշխատանքը։ Վատ չի լինի, եթե սիրելիի հետ նման մի բան ծրագրեք։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Ձեզ բարդ շաբաթ է սպասվում, որը նաեւ անձնականին է վերաբերում։

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեր զգացմունքներից կվախենա ոչ միայն ձեր սիրելին, այլեւ դուք ինքներդ։

ՁԿՆԵՐ

Ձեզ մոտ սիրելիին անակնկալ մատուցելու մեծ ցանկություն կառաջանա։ Աստղերը նվերի համար խորհուրդ են տալիս ինչ-որ էքստրավագանդ բան գնել։