Օրերս համացանցում հայտնվել էր տեսանյութ, որից շատերը կարծել էին, թե երգչուհի Նարև Գևորգյանը նշանադրվել է, մասնավորապես՝ նրան ամուսնության առաջարկություն են արել հենց տեսահոլովակի նկարահանման պահին:
Երգչուհին հերքել է այդ խոսակցությունները:
Նա ինստագրամյան հարց ու պատասխան էր կազմակերպել, որի ժամանակ հետևորդները հետաքրքրվել էին նրա հավանական նշանադրությամբ:
Երգչուհին խոստովանել է, որ իր ապրումները տվյալ տեսանյութում պայմանավորված էին ցուրտ եղանակով:
Նշենք, որ Նարեն անուղղակի կերպով հերքել է նաև սիրելի ունենալը, թեպետ վերջին շրջանում հաճախ էր ցուցադրում նվեր ստացած ծաղիկները:
Հիշեցնենք, որ ժամանակին Նարեն սիրավեպ ուներ իր պրոդյուսերի՝ Արմանի հետ, սակայն նրանք բաժանվել են:
Վերջիններս դադարեցրել են նաև իրենց համագործակցությունը: