Հղիության լուրերից հետո Սիրուշոն ցույց է տվել իր փորիկը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

Շոու բիզնես

Սիրուշոն կրկին ակտիվացել է համացանցում: Հղիության լուրերից հետո նա միտումնավոր այնպիսի լուսանկարներ է հրապարակում, որոնցում շեշտադրում է, որ հղի չէ:

Հիշեցնենք, որ  հղիության լուրերից հետո Սիրուշոն մեկնաբանել էր իր պասիվության իրական պատճառը:

«Պատերազմների ու հարազատ մարդկանց կորուստների չավարտվող շղթայում դժվար է դարձել պատուհան գտնել հրապարակումներ անելու համար:

Նույն պատճառով արդեն մեկ տարուց ավել է՝ հրաժարվել եմ բոլոր համերգային միջոցառումներից: Առհասարակ, ինձ պարբերաբար անհրաժեշտ է լինում կտրվել սոցիալական հարթակներից.

փոխարենը նախընտրում եմ այդ րոպեներն էլ անցկացնել ընտանիքիս հետ կամ ավելի խորքային կենտրոնանալ այն աշխատանքի վրա, որն անում եմ այդ պահին։

Գիտակցում եմ, որ պետք է փորձել համատեղել և հուսով եմ՝ կյանքի ինչ որ փուլում կսովորեմ դա ավելի լավ անել)

Եվ ուզում եմ դա անել առաջին հերթին այն մեծ թվով մարդկանց հանդեպ հարգանքից ելնելով, ովքեր հետևում են ինձ և աշխատանքիս)
Այս ընթացքում աշխատել եմ մի քանի տարբեր ծրագրերի վրա, որոնք առաջիկայում կփորձեմ ներկայացնել։

Շնորհակալ եմ, որ միշտ կողքիս եք ու սպասում եք ինձ)»,-գրել էր երգչուհին: Հավելենք, որ Սիրուշոն իր բրենդի էջում լուսանկարներ էր հրապարակել, որոնցից կարելի է ենթադրել, որ նա հղի չէ: