Starnews-ն առաջինն էր տեղեկացրել, որ երգչուհի Սոնա Ռուբենյանը նոյեմբերի 27-ին ամուսնանում է:

Նա և սիրելին՝ Էմիլը, տեսաբացիկի միջոցով մտերիմներին ուղարկել էին իրենց հարսանիքի հրավերը: Նշենք, որ հարսանիքը տեղի է ունենալու «Դվինում»:
Նախքան հարսանիքը տեղի է ունեցել երգչուհու Bride to be խնջույքը: Սոնայի ընկերուհիներն ու հարազատներն անակնկալ են արել` հրավիրելով նրան հանդիպման, որն էլ, պարզվել է, հարսանիքին նախորդող խնջույքն է:
Այս մասին տեղեկանում ենք երգչուհու ինստագրամյան էջից. նա մի քանի հոլովակ է տեղադրել՝ ցույց տալով որոշ դետալներ տվյալ օրվանից:
Հիշեցնենք, որ այս ամռանը Սոնայի սիրելին անակնալ նշանադրության առաջարկ էր արել նրան, Սոնան էլ, իհարկե, համաձայնել էր: