-25 կգ. Օլյա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչ տեսք ուներ մինչև նիհարելը. Դուք նրան այսպիսին հաստատ չէիք ճանաչի. ՖՈՏՈ

Շոու բիզնես

Դերասանուհի Օլյա Հակոբյանը վերջերս հյուրընկալվել էր Look&Face հաղորդմանը, որի ժամանակ պատմել էր, որ նիհարել է 25 կգ, ինչ բարդ ընթացքով է անցել, ինչ միջոցներ է կիրառել:

Օլյան նախկինում չէր հրապարակում գեր ժամանակվա լուսանկարները, սակայն Tert.am Life-ին է տրամադրել արխիվային լուսանկարներ, որոնցում երևում է՝ ինչպիսին էր նախկինում:

«Միշտ լիքոտ եմ եղել, սակայն 10-րդ դասարանից հետո ավելի շատ սկսեցի քաշ հավաքել:

Հետագայում դա ինձ մոտ խնդիրներ առաջացրեց: Որոշեցի նիհարել այն բանից հետո, երբ կուրսղեկս՝ Արմեն Մազմանյանը, ասաց, որ պետք է նիհարեմ: Դրանից հետո էլ մի դեր չստացա ու սկսեցի նիհարել»,- ասաց նա:

Օլյան պատմեց, որ  շատ խիստ սննդակարգեր է պահել, զուգահեռ մարզվել է: Այժմ սպորտն Օլյայի կենսակերպի անբաժան մասն է, քանի որ միայն սննդակարգ պահելու արդյունքում հնարավոր չէ ունենալ ձիգ մարմին:

Դերասանուհին հիշում է, որ այնքան էր նիհարել, որ հասել էր հակառակ սահմանին և անորեքսաիկի տեսք ուներ: Դրանից հետո նա սկսել է ներից քաշ հավաքել՝ հասնելով իր համար իդեալական քաշին