ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Սեպտեմբերի 27-ին ՀՀ տարածքում կլինի…

Հետաքրքիր

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սա նձազերծված 44-օրյա պա տերազմում ընկած հայորդիների:

Այս մասին հայտնում են կառավարությունից։

Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ Արցախի Հանրապետության պետական համապատասխան հանձնաժողովի որոշմամբ՝ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, հանրապետության ողջ տարածքում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝

ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պա տերազմի ընկածների: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Նույն օրը, ժամը 10:30-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի կողմից Արցախի Հանրապետության բոլոր գործող եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոս զավակների հոգիների խաղաղության համար։