Ամբողջ տարի կարոտել ենք իրար․․․ Ահա թե որտեղ է հանգստանում Արուս Տիգրանյանը․ լուսանկարներ

Հետաքրքիր

Արուս Տիգրանյանը շատերի նման այս տարի հանգստի համար նախընտրել է ծովային միջավայրը։

Նա շատ է սիրում ծովը։ Այս մասին կարելի է եզրակացություն անել՝ հաշվի առնելով Արուսի գրառման տեսքով արված մեկնաբանությունը։

Արուսը ծովի ափից գեղեցիկ ու, ինչպես ինքն է ասում, ռոմանտիկ լուսանկարներ է հրապարակել՝ գրելով հետևյալը․ «Ամբողջ տարի կարոտել ենք իրար ես ու ծովը։ Հիմա մի ռոմանծիկայա, էլ դու սուս»։

Արուսի ոճին բնորոշ այս գրառման ներքո ջերմ մեկնաբանություններ են տեղ գտել։

Օգտատերերից մեկը գրել է․ Իմ ջրահարս,իմ պայիկ, իմ ծովանույշ։

Նշենք, որ Արուսը, շրջանցելով ամռան տաք ամիսները, հանգստի է մեկնել աշնան սկզբին՝ որպես հանգստի վայր ընտրելով Իսպանիան։ Նա Կատալոնիա բնակավայրում է։

Կատալոնիայում գտնվող Լորետ Դը Մար բնակավայրի լողափին էլ իր հանգիստն ու ծովը վայելում է Արուսը։ Նրա լուսանկարներում հագոստի և ավազի գույները հրաշալի ձևով ներդաշնակվել են։