«Պատվաստվածներից քանի՞սդ եք՝ խորհրդակցել ընտանեկան բժշկի հետ, թե կոնկրետ ձեզ որ պատվաստանյութն ա ճիշտ: Արյան անալիզ հանձնել․․․»

Հետաքրքիր

Իզաբելլա Աբգարյանը գրում է․ «Պատվաստվածներից քանի՞սդ եք՝ խորհրդակցել ընտանեկան բժշկի հետ, թե կոնկրետ ձեզ որ պատվաստանյութն ա ճիշտ: Արյան անալիզ հանձնել, որ պարզեք տրոմբոցիտների վիճակը ու բացառեք շաքարախտով հիվանդ լինելը:

Հակամարմնի թեստ հանձնել նախքան պատվաստումը և երկրորդ դեղաչափը ստանալուց քիչ անց, որ իմանաք ձեզ ոևքա՞ն դեղաբաժին է պետք, եթե ունեք հակամարմիններ և արդյո՞ք առաջացավ այն պատվաստումից հետո:

Օրգանիզմին պատասխանատու և գիտակից մոտենալը սա է, ոչ թե ինչ պատահի ներարկել, որ ՖԲում նկարը դնես:

Քարթոլի հոր չի, օրգանիզմ ա: Ամբողջ աշխարհի գիտնականները, բժիշկները կրակն են ընկել այս վարակի ձեռքը, ոչ ոք չի կարող վստահաբար մի բան ասել, որովհետև որոշ ժամանակ անց այլ բան ա պարզվում: Վարակը մուտացվում ա, երկու դեղաչափ ստացածները սկսել են երրորդը ստանալ։

Բայց ՖԲ մի խումբ մոզգեր, իրենց համարելով բոլորից գիտակից, ամեն ինչ գիտեն ու ինքնավստահ վիրավորում են մյուսներին, որոնք մոլորվել են տեղեկատվության և սեփական կառավարության անտրամաբանական քայլերի ձեռքը:

Զսպանակը սեղմելով չի: Առավել ևս՝ մարդկանց պիտակավորելով չի: Համբերատար ու լիակատար բոլոր մտավախություններին պատասխանելով ա, ճիշտ կանխարգելիչ և տեղեկատվական քաղաքականություն վարելով»: