Նախարարը զգուշացնում է․ «Դելտա» շտամը աչքի է ընկնում այս հատկանիշներով

Հետաքրքիր

Նախարարը զգուշացնում է․ «Դելտա» շտամը աչքի է ընկնում այս հատկանիշներով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ COVID-ից սեպտեմբերի 1-ին 19 մ шհ է գրանցվել ՀՀ-ում։

Նախարարը նշում է, որ «Դելտա» շտամը աչքի է ընկնում ավելի մեծ վարակելիության աստիճանով, բացի դրանից՝ հիվանդության ընթացքը ավելի ծ шնր է։

«Հիվանդության երիտասարդացում ենք նկատում։ Նախորդ շաբաթ ասել էի, որ ունենք 20 և 28 տարեկան երիտասարդներ, ց шվով պետք է նշեմ, որ նրանցից մեկը մ ահшցել է։

Այս պահին էլ ունենք 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վ երակենդանացման բաժանմունքում, ուստի, սա մեզ իսկապես ահազանգ է, որ բոլորս պատկերացնենք առաջիկայում մեր վարքագիծը, ամեն մեկը, իր հանրային պատասխանատվության մասը կրելով, նպաստի, որ բնակչության առողջությունն ու կյանքը պաշտպանենք», – ասաց Ավանեսյանը:

Նա նշեց, թե այս պահին կա ծավալված մոտ 1600 մահճակալ, որոնցից 1400-ը զբաղված է: «Ծ անր վիճակում է գտնվում 650 քաղաքացի, ծայրահեղ ծ անր վիճակում՝ 126 քաղաքացի:

Արհեստական շնչառության ապարատին միացված է 51 քաղաքացի», – ասաց նախարարը:Անահիտ Ավանեսյանը նշեց, թե այս պահին Հայաստանում պատվաստվել է 293 հազար 955 քաղաքացի:«Նկատում ենք շատ մեծ հոսք, ինչը ողջունելի է», – ասաց Առողջապահության նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում։