«Մայրս ինձ միայնակ է մեծացրել». Գոշ Հակոբյանը՝ եղբոր հետ լուրջ վեճի ու հարազատների մեծ մասին կորցնելու մասին

Հետաքրքիր

News.am Style-ը ներկայացնում է հարցազրույցի նոր շարք, որի հյուրը՝ դերասան Գոշ Հակոբյանը կիսվել է իր կյանքից մի քանի հետաքրքիր մանրամասներով։

«Ինձ, իրականում, իմ մաման է մեծացրել ու դաստիարակել, ու այն ամենը, ինչով ես հպարտանում եմ, իր շնորհիվ է»-,ասել է Գոշն ու հավելել, որ այն ամենը, ինչին նա հասել է մոր ու նրա հետ երկար խոսակցությունների շնորհիվ է։

Գոշը նաև խոստովանել է, որ իր կյանքում ունեցել է շատ կորուստներ։

«Հարզատներիս մեծ մասը հիմա չկա արդեն»,- ասել է նա՝ չմանրամասնելով, թե ում է կորցրել։

Գոշը նաև ժպիտով պատմում է մանկությունից ծանր տեսարանի մասին, երբ եղբայրը վեճի ընթացքում ապակյա դուռն այնպես է փակել, որ վերջինս փշուր-փշուր է եղել։

Դերասանը հայտնում է, որ դրա հետևըանքով ուսին ունի սպի։