Այ 6×7, տռուսիկի փող անգամ չես ունեցել. սկանդալ տիկտոկերներ Մագա Հարությունյանի և King Ruzie-ի (տեսանյութ)

Հետաքրքիր

Բլոգեր Մագա Հարությունյանը, ում մասնակցությամբ «Քաղցած սպասում են» հաղորդման թողարկումը վերջերս բավական աղմկահարույց էր դարձել, իսկ Մագան էլ հայտնվել էր քննարկումների կիզակետում հաղորդավար Սուրեն Շահվերդյանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով, կրկին սկանդալի մեջ է հայտնվել:

Այս անգամ կոնֆլիկտի մեջ են հայտնվել 2 տիկտոկերները՝ Մագա Հարությունյանն ու Ռուզաննա Բարսեղյանը, ով համացանցային օգտատերերի շրջանում առավել հայտնի է King Ruzie անունով, և ով աչքի է ընկնում իր էպոտաժային կերպարով՝ կարմիր մազերով և բազում դաջվածքներով:

Նրանք միմյանց վիրավորել են օնլայն տիրույթում՝ մեղադրելով միմյանց իրենց անցյալը չհիշելու, աստղային հիվանդությամբ տառապելու, միմյանց մասին բամբասելու մասին:

Մագա Հարությունյանը ինստագրամյան իր էջում գրել էր հետևյալը. «Ինչպես շատ ու շատ լուրջ կազմակերպություններ ու սրճարաններ չեն ուզում առնչվել քո նմանի հետ հետ Ճ կլասիդ պատճառով, նոււյն կերպ նաև ես չեմ ուզում քո անունն անգամ գրեմ իմ սթորիում:

Ծիծաղալուն էն ա, որ այդ էակին ես բլոկել եմ իմ գաղջ կոնտենտի պատճառով, որ այլևս թոփերումս չտեսնեմ, բայց ես հասել եմ իմ կյանքում նրան, որ քո պես շատ ու շատ վառված ու գաղջ դեմքեր, բլոկում լինելով հանդերձ, մեկ ա հետաքրքրված են, ոնց որ դու ես ասում«ֆեյք ու զոռով աստղ սարքած» մարդուց…

Ահա, թե ինչի եմ հասել ես, իսկ դու ինչի ես հասել քո կյանքում»:

Ի պատասխան Մագայի վիրավորանքների՝ King Ruzie-ն տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ ան սրճարաններ, որոնք Մագային նույնպես արգելել են իրենց մոտ այցելել:

«Ամեն անգամ ասում ՝ ես ինչերի եմ հասել, բայց էդ ցույց ա տալիս, որ իրականում ոչ մի բանի էլ չես հասել, որ տենց դնում, պարծենում ես:

Քեզ թվում ա ՝ ես ցու՞յց եմ տալիս՝ ինչերի եմ հասել, ես կարևորը մարդկային արժեքների հասել եմ, իսկ դու, ինչպես միշտ, նյութականով ես չափում ու մեկ էլ մազի գույն ներկելով, որ գոնե փողոցում ճանաչեն քեզ»:

Բացի դրանից՝ ն նաև գրառում է արել, որից պարզ է դառնում, որ տիկտոկերները չեն կարողացել իրենց առաջարկվող գովազդները կիսել. «Այ 6*7… Մեկ-մեկ հետ ֆռա, տես՝ ով ես եղել, որ տռուսիկի փող անգամ չես ունեցել, նոր արի ու վերևց նայի սաղին»: