Հերոսի քույր եմ ես, բայց ցավով եմ ապրում, որովհետև իմ հերոսի նման արժանապատիվ ապրելու իրավունք չունեն, քանզի…

Հետաքրքիր

Ծնունդով Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից է Արցախյան Մեր նորօրյա գոյապայքարի հերոսներից Իլյա Հակոբյանը։ Բարի ու կամեցող էր, լավատես ու համառ էր, հաստատակամ, խելացի և նպատակասլաց. Նրան ճանաչողները այսպես են բնութագրում մերօրյա հերոսին։

«Իլյան բարության անկրկնելի կերպար էր, թեպետ փոքր էր Տասնհինգ տարով, բայց իմ թև և թիկունքն էր։ Մինչ օրս սպասում եմ նրա զանգին, հավերժական կարոտով սպասում եմ…»:

Մեզ հետ զրույցում ասում է հերոսի քույրը` Հասմիկը։ 2017-2018թթ.-ին Իլյան սովորել է Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում։ 1 ամսում ճանաչվել է ամենալավ զինվոր-մարզիկ։ Սպորտ շատ էր սիրում։

Դպրոցում ու վարժարանում ուսանելու տարիների ընթացքում ակտիվ մասնակցությունն է Ունեցել մարզական տարբեր մրցույթներում՝ զբաղեցնելով առաջնակարգ տեղեր ու արժանանալով ոսկե ու արծաթե մեդալների և պատվոգրերի։

Հիշողությունները շատ են, կարոտն էլ անչափելի է։ Եվ հենց այդ կարոտի անսահմանությունում է Հասմիկը խոսում եղբոր մասին։

«6 ամսականից Իլյային գիրկս եմ առել և քնեցրել, եղել է, որ մասնակցել եմ ծնողական ժողովներին, բոլոր մրցույթներին ներկայացել և նրա հետ կիսել բոլոր հաղթանակները և հաջողությունները։

Մենք կապված ենք եղել մի անբաժանելի սիրով, ու այդ կապը լինելու է միշտ, քանզի ես մինչև կյանքիս վերջը զգալու եմ եղբորս ֆիզիկական ուժը, մեջքը, ներկայությունը և ձայնը,-ասում է Հասմիկը։

Անշահախնդիր և բոլորին օգնող անձնավորություն էր Իլյան։ Առանձնահատուկ վերաբերմունք ուներ տնային ծաղիկների նկատմամբ։

Նաև բակի վարդերն էր խնամում։ Իլյան հասկանում էր ապրելու և սիրելու իմաստը։ Նա ամենաթ եժ մարտերին է մասնակցել։ Թեպետ Հադրութում է ծառայել, սակայն մասնակցել է Մարտունու ու Շուշիի մարտերին։

Պատերազմի 1-ին օրերին վաշտի կեսը զ հվել է, վիրավոր ու զոհված ընկերներին ինքը և իր ընկերներն են հանել մարտադաշտից։ Աստված 45 օր իր ամենազոր աջի տակ պինդ պահել է Իլյային ու վերջին օրն էլ անմահացել է նա։ Վերջին անգամ նս Շուշիում էր։ Քույրը պատմում է, որ նոյեմբերի

վեցի երեկոյան զանգել և խոսել է, նաև հոր հետ էլ է խոսել առաջին անգամ պատերազմի ընթացքում։ -Կարծես բոլորիս հրաժեշտ է տվել,-արցունքները զսպելով պատմում է քույրը։ Հասմիկը ասում է, որ դպրոցական հասակում Իլյան խնայդրամարկղ ուներ, իսկ երբ նոր գործ էր փնտրուշ, Իլյան իր հավաքած վեց հազար դրամ գումարը տվել է նրան և ասել` «յոլա կգնաս, մինչև…»։

Տան հոգսը միշտ նրա վրա էր՝ իր ուժեղության ու կամքի դրսևորմամբ։ -Նոյեմբերի 7-ից նրա հետ չկարողացանք կապվել։ Ընկերների խոսքով՝ Իլյան վիրավորվել էր… 1 շաբաթ բոլոր հիվանդանոցներում փնտրել ենք, այնինչ իմ հերոսը վիրավոր կռվել է իր երեսուն մարտական ու ծառայակից ընկերների հետ, կռվել է մինչև վերջ ու անմահացել՝ նռնակը գրպանի մեջ բացած,- ասում է Հասմիկը։

Տասնութ գարուն ապրեց Իլյան, և բոլորիս սրտում ամենամեծ ցավն այն է, որ Շուշին էլ մերը չէ, ուր արյուն են թափել հերոս տղաները, այդ թվում նաև ինքը` Իլյան։ Ես հերոսի քույր եմ, սակայն ցավով եմ ապրում, քանզի իմ հերոսի պես արժանապատիվ ապրելու իրավունք չունեն, քանզի Շուշիում՝ իմ հերոսի արյամբ սրբագործված քաղաքում ես չեմ ունենա մոմ վառելու շանս։

Քույրը ցավով է շեշտում, որ իրենց տունն էլ է եղել թշնամու հրետակոծության թիրախ ու ավերվել է, բայց վստահ ասում է, որ պիտի վերակառուցեն տունը՝ Իլյայի տունը, քանզի այդտեղ հերոս եղբայրն է ծնվել ու մեծացել։

Leave a Reply