Ռուսաստանն անցել է «Զանգեզուրի միջանցքի» իրականացմանը

Հետաքրքիր

Հրապարակ-ը հայտնում է՝

Ինչպես հայտնի է, Հայաստանի կառավարությունն այսօր որոշում է կայացրել անհատույց օգտագործման տեղամասեր տրամադրել Սյունիքի մարզի Կապան, Մեգրի եւ Տեղ համայնքներից՝ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությանը։

Չնայած պաշտոնական Երեւանը սա ներկայացնում է որպես Հայաստանի հարավարեւելյան սահմանի ամրացման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտություն, սակայն ադրբեջանական մամուլում հայտարարում են, որ Ռուսաստանը, որպես 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կատարման երաշխավոր անցել է նաեւ իր համար կարեւոր համարվող կետերից մեկի իրականացմանը, այն է՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։

Իրադրությունը լարված է ու այդ դինամիկան աճողական է, Անվտանգության խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե կա հավանականություն, որ մեր զինված ուժերի ներկայացուցիչներն էլ կփորձեն գերի վերցնել, հետո ադրբեջանցիները կփորձեն պատասխան քայլ անել ու այդպես շարունակ։

«Իմ գնահատականն այն է, որ իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում այդ սադրանքը կարող է անխուսափելիորեն վերածվել լայնածավալ բախման»,- հայտարարեց Փաշինյանը՝ այնուհետև ներկայացնելով առաջարկը․

«Ես բաց առաջարկով եմ հանդես գալիս՝ ուղղված միջազգային հանրությանը, սա անում եմ հայ հանրության առաջ, և այս առաջարկը արված է նաև Ադրբեջանի կառավարությանը։ Առաջարկը հետևյալն է, որ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ 2 կողմերի զինված ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից, մենք առաջարկում ենք, որ այդ տարածքներից զինված ուժերի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր։

Դրա փոխարեն սահմանագծի ենթադրվող երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող, դիտորդների ներկայությունը այդ տարածաշրջանում անհրաժեշտ է, որպեսզի կողմերը համոզված լինեն, որ դիմացի կողմը պայմանավորվածությունը կատարում է»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ խոսքը Սոթք և Խոզնավար հատվածների մասին է, և հետագայում դիտորդների առկայությամբ տեղի ունենա սահմանների ճշգրտման աշխատանքները։

 

Leave a Reply