Աբուլը այսօր վերադարձել է գերությունից․Պապիկի քառասունքի օրը Ալբերտը զանգ է տվել հորը և ասել․․․

Սահման

Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Ալբերտ Գրիգորյանը՝ Աբուլը, այսօր վերադարձել է գերությունից:

Պապիկի քառասունքի օրը Ալբերտը զանգ է տվել հորը և ասել.

– Պապ, ես Հայաստանում եմ:

Խնդրանք և պահանջ լրատվականներին և ֆբ էջերին՝ մի տարածեք գերության մեջ եղած նկարը: Հարգանքներով՝ Ալբերտի ընտանիք

Հ.Գ. դեկտեմբերի 12-ին էր, որ թշնամու սոց հարթակներում տեսա Ալբերտի գերեվարման տեսանյութը. նկարը տեղադրեցի, որպեսզի ընտանիքին շտապ գտնենք:

Հաշված վարկյաններ անց, հարազատներն արձագանքեցին: Նրանք ինձ տեղեկացրել էին նաև, որ տղային այնտեղ վիրահատել են, բայց նա դեռևս բուժման և վերականգնման կարիք ունի:

Այսօր մեր Ալբերտն արդեն Հայրենիքում է: Փառք Աստծո: Մեծ հույսով աղոթում և սպասում ենք մյուսներին:

Վստահ էի, որ կուրախանաք այս լավ լուրից, դրա համար էլ հրապարակում եմ, և ընտանիքի խնդրանքը՝ գերության տեսանյութն ու նկարը չտարածել:

Leave a Reply