Այսօր ծնունդն է մի մարդու, առանց որի Հ․ Պարոնյանի անվան թատրոնի դերասանները հրաժարվում են բեմ դուրս գալ․ ահա թե ով է նա

Հետաքրքիր

Հ․ Պարոնյանի անունը կրող կոմեդիայի թատրոնի սոցիալական հարթակում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ այսօր թատրոնի կարևոր անձանցից մեկի՝ Սեդրակ Դոլաշյանի ծննդյան օրն է։

Նա, ցավոք սրտի, այլևս ֆիզիկապես մեզ հետ չէ, սակայն հիշատակը վառ է նրա գործընկերների և հարազատների սրտերում։

Սեդրակ Դոշալյանը թատրոնի հուշարարն էր, ով հայտնի էր հուշարար Սեթո անունով։ Թատրոնի հրապարակած տեղեկությանը զուգահեռ նշվում է, որ թատրոնի դերասանները հրաժարվում էին բեմ դուրս գալ։

Նա շուրջ երեսուն տարի թատրոնում հուշարար է եղել, իսկ մինչ այդ թատրոնում աշխատել է որպես լուսավորող։ Հուշարար դարձել է դիպվածով․ թատրոնի հուշարարը հիվանդ է եղել, և նա է սեփական առաջարկով փոխարինել հուշարարին՝ այդ գործը դարձնելով հիմնական մասնագիտություն։

Սեդրակ Դոլաշյանի գոյությունը միշտ ինքնավստահություն է ներշնչել դերասաններին, իսկ ինքը միշտ հսկողության տակ է պահել տեքստը՝ լավագույնս կատարելով իր գործը։

 

Leave a Reply