Հզոր ազատամարտիկը հաստատում է՝ իրական բարդակ է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հետաքրքիր Տեսանյութեր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը։

– Պարոն Մելքոնյան, Արցախի արդեն նախկին անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանն իր ծավալուն հարցազրույցում, ըստ էության, խոսեց պատերազմում մեր պարտության պատճառների մասին։ Ի՞նչ դիտարկումներ ունեք հարցազրույցում հնչեցված մտքերի, բացահայտումների հետ կապված։

– Հարցազրույցը ոչ ամբողջական, բայց, կարելի է ասել, 80 տոկոսով տալիս է բոլոր հարցերի պատասխանը։ Քանի որ ինքը եղել է այդտեղ, ավելի տեղյակ է ամեն ինչից ու ամեն ինչ պարզաբանեց, որի հետ ես համամիտ եմ։ Իրոք, ես համամիտ եմ իր ասածների հետ։ Իրոք, բարդակ է եղել բանակում, ու տենց չեն ուզեցել կռվել։

– Այդ «բարդակը» ինչի՞ հետևանք է եղել։ Ինչպե՞ս է ստացվել, որ հրամանատարին հրաման են տվել, իսկ ինքը հրաժարվել է դա կատարել։ Օպերացիա է մշակվել, բայց օպերացիան տապալվել է, քանի որ ստորաբաժանումները հրաժարվել են մասնակցել դրան։

– Պատերազմի օրերին մի դավաճանական ցանց կար, որը կազմակերպեց այդ ամեն ինչը՝սկզբի օրվանից մինչև վերջ։ Սկզբի օրվանից, երբ խուճապը մտցրին բանակ, ասացին՝ փախեք, մի կռվեք, հողերը հանձնված են։ Առաջին օրվանից արդեն հիմնականում հարավային թևում՝ Ջաբրայիլի հատվածում գնում էին նման խոսակցություններ։

 

Leave a Reply