Հարսս ու տղաս հենց նոր գնացին, սպասի մի հետաքրքիր բան պատմեմ քեզ․․․Ականջ դնել չեմ սիրում, բայց որոշեցի լսել, թե ինչ պիտի պատմի սկեսուրս ընկերուհուն․ Ուղղակի շոկի մեջ եմ

Հետաքրքիր

Հարսս ու տղաս հենց նոր գնացին, սպասի մի հետաքրքիր բան պատմեմ քեզ․․․Ականջ դնել չեմ սիրում, բայց որոշեցի լսել, թե ինչ պիտի պատմի սկեսուրս ընկերուհուն․ Ուղղակի շոկի մեջ եմ

Մոտ 1 ամիս առաջ էր, ամուսնուս հետ նոր էինք վերա դարձել տուն. նրա ծնողներին հյուր էինք գնացել: Երեկոն անցել էր սովորականի պես. նստեցինք, սուրճ խմեցինք, եկանք տուն: Ինձ թվում էր, որ բոլորը գոհ են, ամեն ինչ լավ է անցել, սկեսուրս շատ ուրախ ժպտում էր, կատակում:Արդեն կես տա րի ամո ւսնացած ենք, և այս ամբողջ ընթացքում ոչ մի անգամ որևէ տհաճ խոսակցո ւթյուն սկեսուրիս հետ չի եղել, մեր ընտանիքում էլ ամեն ինչ լավ է: Ամուսինս շինարարության ոլորտում է աշխատում, ես էլ անցյալ տարի եմ ավարտել, հիմա պոլիկլինկայում եմ աշխատում, և այնքան էլ շատ չեմ վաստակում:

Մեր ընտանիքի հիմնական ֆինանսական պատասխանատվո ւթյունն ամո ւսնուս վրա է:Այդ օրը եկանք տուն, հա-նեցի վերարկուս, տեսա, որ սկեսուրս է զանգում: Մտածեցի, երևի ինչ-որ բան ենք այնտեղ մոռացել, զանգել է, որ զգուշացնի:Հանկարծ լսեցի.

-Գոհար, Գոհար…որդիս և ՆԱ նոր գնացին: Սպասիր մի բան պատմեմ…

Իսկ ես Աննա եմ, և այդ պահին չկարողացա զսպել հետաքրքրասիրությունս և որոշեցի ոչինչ չասել: Սկեսուրիս լսողությունն այնքան էլ լավ չէ, և նա չնկատեց էլ, որ ձայն չեմ հանել:

-Այ քեզ հարս: Ապրում են որդուս հաշվին, նա էլ ձևաց նում է, իբր աշխատ ում է, բայց գո ւմար չունի: Երեխայի հույս էլ դեռ չկա: Չնայած, հիմա լավ ֆիգուրա ունի, բայց որ մի երեխա ունենա, այն քան կգիրանա, որ էլ չի լինի կարգի բերել մարմինը: Ակնհայտ է, որ գիրանալու հակում ունի: Խեղճ որդիս էլ պիտի ստիպված ապրի հետը:

Լավ, էտ հեչ… բայց հետը խոսելու թեմա էլ չկա, անհետաքրքիր մարդ է, թե որդիս ինչպես է հետը ապրում… Լը-սեցի այդքանը և անջատեցի: Այլևս չէի կարող լսել: Ամո ւսնուս ոչինչ չասացի, ամբողջ գիշեր պառկած մտածում էի, թե նա ինչու է նման կերպ արտա հայտվում իմ մասին: Առավ ոտյան զանգեցի քրոջս, նա էլ ասաց.

-Ոչինչ, ձևացրու, իբր ոչինչ չի եղել: Երբ երեխաներ ունենաս, կհասկանաս, որ նրանք քեզ համար լավագույնն են: Քեզ կթվա, որ քո որդուն ոչ ոք արժանի չէ:

Հեշտ չէր, բայց ընդունեցի քրոջս ասածը, համաձայն եմ նրա հետ: Այս ընթացքում փորձում եմ լավ հարաբերութ-յուններ պահպանել սկեսուրիս հետ, քանի որ գիտեմ, որ ես էլ իրեն դուր չեմ գալիս, բայց նա ինձ դա ցույց չի տա-լիս:

Leave a Reply