Էմմիի հուզիչ գրառումը` մոր մասին. սա կհասկանա ծնող կորցրած մարդը

Հետաքրքիր

Երգչուհի Էմմին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: Նա ավելացրել է մայրիկի՝ լուսահոգի Նադեժդա Սարգսյանի լուսանկարը և կատարել հետևյալ գրառումը.

«Ասում են, մահվանից հետո մարդու հոգին 40 օր ճախրում է երկրի վրա։ Դա չի վերաբերում մեր ծնողներին։ Նրանք միշտ են մեր կողքին։ Նրանց հոգին մեր մեջ է։ Արյունն ու մարմինը մենք ենք` նրանց զավակները։

Մարդն ապրում է այնքան, քանի դեռ մենք հիշում ենք նրա մասին (անվերջ մխիթարող խոսքեր, որ լսում եմ բոլորից) ։ Հեշտ չէ՛ ։ Ու էլ երբեք հոգիս չի թեթևանալու։ Ես 8 տարի առաջ հրաժեշտ տվեցի հորս։

Ցավը չի պակասել, հազարապատկվել է։ Դավիթ Նադյա»:

Նադեժդա Սարգսյանի կորստից հետո առաջին անգամ մտերմիկ զրույցում Էմմին պատմում է, թե ինչպես է ընտանիքն իրեն օգնել հաղթահարել անձնական ճգնաժամը, և թե ինչպես են ընկերները հարվածել մեջքի:

 

Leave a Reply