Քո ծննդյան օրը տվեցի քեզ իմ ձեռքը և սիրտը… Կատարվեց քո վերջին ցանկությունը, այն է… Արցախում նահատակված Արամայիսի նշանածի անչափ հուզիչ գրառումը

Սահման

Լիլիթ Ադիլխանյանը գրել է. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՍՈՒՐԵՆԻ: 26.09.1992-08.11.2020թթ.

Բժիշկ, Կապիտան, բժշկական ծառայության պետ, իմ արևսս, կյանքիս հերոս։ Հերոսացար՝ հանուն հայենիքի։ Հերոսացար մեզ քեզնից թողեցիր անմահ հիշողություններ։

Դու ինձանից (քո նշանածից, Լիլիթիկից, արևից, կյանքից), ծնողներիցդ և քույրիկիցդ բացի գերադասեցիր հայրենիքին։ «Լիլիթիկս չլացես դու ուժեղ աղջիկ ես չղզիկանաս ,չտաս, դու միայն սպասի գալու եմ մեծ հարսանիք ենք անելու և շատ երջանիկ ենք լինելու։»

Քո ծննդյան օրը քեզ տվեցի իմ ձեռքն ու սիրտը (նշանվեցինք)։ Կատարվեց քո վերջին ցանկությունը։ Եւ հենց հաջորդ օրը սկսվեց պատերազմը։ Առաջիններից էիր, որ պատերազմ գնացիր։

Քեզ հանդիպած փորձանքներից հրաշքով փրկվեցիր, փրկեցիր հազարավոր կյանքեր, շատերին նոր կյանքի շանս տվեցիր, Սակայն վերջին 40-րդ օրը քեզ հանդիպած չարաբաստիկ ականը որոշեց քեզ մեզանից վերջնական բաժանի։

Զոհվեցիր և անմահացար ԻՄ ԿՅԱՆՔԻ ՄԵՋ ՀԱՆԴԻՊԱԾ ՈՒ ԻՄ ՍՐՏԻՆ ԱՐԺԱՆԻ ՄԱՐԴ։

Քեզ հետ տարար մեր երազանքները և նպատակները։ Աստված ջան ԻՄ ՄԱՅԻՍԻՆ լավ նայի լույսի և փառքի մեջ պահի։

Աղբյուր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *