Գոռ Վարդանյանը գրառում է կատարել

Հետաքրքիր

iPress.am- «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գոնե մի քանի ամիս համբերեք տղերքի տարին դուրս գա, մարդ սարսռում ա էս ամենը տեսնելուց, ամոթ է, մենք դեռ շարունակում ենք զինվորներ հողին հանձնել:

Հիմա երկրի սահմաններում մեր զինվորները զոհվում կամ գերի են ընկնում։

Հարսանիք, կնունք, ծնունդ՝ հասկանում եմ… Ընտանեկան միջոցառում՝ հասկանալի ա:

Արե՛ք: Բայց համաքաղաքային քեֆ-ուրախությո՞ւն, ժողովրդական տոնախմբությո՞ւն, մասսայական խրախճա՞նք…

Ժողովուրդ, էս ի՞նչ օրի ենք հասել…. Չէ, ես ուզում եմ հասկանամ, դուք իրո՞ք սիրտ ունեք էսքան անմնացորդ ուրախանալու….»

 

Leave a Reply