«Մտածում էի կհաղթահարեմ, ու վստահ էի կապրեմ, բայց…». ի՞նչ է պատահել սիրված դերասանուհի Տոմա Պետրոսյանին

Շոու բիզնես

Հիշեցնենք՝ Դերասան Տարոն Իսպիրյանը` Պոնչը, դեռևս մինչև պատերազմը, Ինստագրամի իր էջում հրապարակել է Թամարա Պետրոսյանի` Տոմայի հետ լուսանկար ու գրառում արել՝ շնորհակալություն հայտնելով վերջինիս իրեն Արցախին ծանոթացնելու համար:

«Ես միշտ չեմ հասկացել` այն, ինչ ինձ հետ պատահում է, բա՞խտ է, թե՞ ճակատագիր (հնարավոր է` երկուսն էլ նույնն են), բայց միշտ շնորհակալ եմ: Շնորհակալ եմ քեզ, որ ինձ ծանոթացրիր Արցախ աշխարհի հետ, ինձ համար այլ բնություն, այլ մարդիկ, այլ համ ու հոտ, այլ օդ, այլ սարեր բացահայտեցիր:

Շնորհակալ եմ քեզ, որ այն կարծիքները, կարծրատիպերը, այն «տարբերների» կարծիքները, տեսակները, որոնք ձևավորել էին իմ մեջ, ընդհանուր պատկերացում Արցախի ու արցախահայության մասին, դու 180 աստիճանով փոխեցիր՝ ընդամենը ինձ տանելով Արցախ:

Շնորհակալ եմ քեզ Դադիվանքի, Ամարասի, Ղազանչեցոցի, Նիկոլ Դումանի տուն-թանգարանի, Տիգրանակերտի, Տնջրիի, Գանձասարի, Շուշիի, Վանքասարի, Ստեփանակերտի, անգամ, Աձիկի մոտ հաց ուտելու համար, Ռուսին աղբյուրի, Թրթերուկի ու Խոռնավ չայի համար:

Շնորհակալ եմ քեզ, որ քո ընկերները դարձան իմ ընկերները, ուրախ եմ, որ Արցախում ընկերներ ունեմ քո շնորհիվ: Շատ բան ունեմ ասելու քեզանով:

 

Leave a Reply