ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Հետաքրքիր

iPress.am- ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է.

«ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել 2021թ․ ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով.

ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև 2021թ․ հուլիսի 1-ը ներառյալ կարող են գրանցվել https://atmk.mil.am կայքում:

Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ atmk@mil.am, հեռախոս՝ +374 10 294416»:

 

Leave a Reply