Երբ ամուսնուս հետ ասացինք սկեսուրիս այդ մասին, նա սկսեց արտասվել․․․Չնայած նրա արցունքներին, մենք չենք ափսոսում մեր որոշման համար

Հետաքրքիր

Երբ ամուսնուս հետ ասացինք սկեսուրիս այդ մասին, նա սկսեց արտասվել․․․Չնայած նրա արցունքներին, մենք չենք ափսոսում մեր որոշման համար։Մի քանի տարի առաջ սկեսուրիս հրավիրեցինք մեզ հետ ապրելու: Ամուս-նուս քույրը որոշել էր նրան խաբել և ստի միջոցով վերց-րել էր նրա ձեռքից բնակարանը:

Պարզ է, որ մենք թույլ չէինք տա նրան վարձով ապրել և հենց նույն օրը բերեցինք մեր տուն: Ես ամեն ինչ անում էի, որ այդ կինն իրեն մեր տանը լավ զգա, չէր որ նա ամուսնուս մայրն է:Բայց նա շարունակում էր անհանգստա-նալ և իրեն հյուրի կարգավիճակում զգալ:

Երբ ես աշխատանքի էի լինում, սկեսուրս սկսում էր անել տան ամբողջ գործը, իսկ ես բարկանում էի, քանի որ չէի ուզում, որ այդ տարիքի կինը հոգնի,ես ամեն օր նրան ասում էի, որ հանգստանա, զբոսնի, իսկ գործերը մենք ինքներս կանենք:

Սկեսուրս ասում էր,որ իրեն վատ է զգում,քանի որ ապրում է մեր հաշվին,իսկ մենք շարունակ փորձում էինք նը-րան վստահեցնել, որ իր ներկայութ-յունը մեզ համար նեղություն չէ:

Վերջապես եկավ այդ օրը, և ես ու ամուսինս կարողացանք սկեսուրիս համար առանձին փոքր տուն գնել: Գումարի կեսը կուտա-կել էինք,իսկ մյուս կեսը վճա-րելու համար բանկից վարկ վերցրեցինք:

Երբ մենք եկանք տուն և հայտ նեցինք նոր տան մասին ու-րախ լուրը, դուք պիտի տեսնեիք սկեսուրիս արձա-գանքը. փոքր երեխայի նման ցատկոտում էր ուրախությունից, արցունքները հոսում էին աչքերից, նա գրկում և համբուրում էր մեզ…

Վերջապես մենք հանգիստ ենք նրա համար, գիտենք, որ իրեն լավ է զգում,քանի որ տանը կից կա փոքր հողատարածք, սկեսուրս ունի զբաղմունք և կարող է աճեցնել իր սիրած ծաղիկները:

 

Leave a Reply