Անասուն անասուն դուրս են տալիս․ Դերասանը բացահայտում է սոսկալի պրովոկացիա

Հետաքրքիր Տեսանյութեր

Նախ հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախյան պատերազմի մասնակից կամավորական ջոկատների մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ, որոնց թվում է եղել նաև Գնել Սարգսյանը:

Ողջունելով կամավորականներին՝ վարչապետը նշել է. «Հարգելի եղբայրներ, ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար: Մենք, ինչպես և պայմանավորվել էինք, այսօր հանդիպում ենք որպես կամավոր կամ զորահավաքի շրջանակում առաջնագիծ մեկնած խմբերի, ջոկատների ներկայացուցիչների հետ, ովքեր տարբեր ձևաչափերով հանդես են եկել կամ ցանկություն են հայտնել այսպիսի հանդիպում, քննարկում ունենալու:

Ինձ համար շատ կարևոր է այսօրվա մեր խոսակցությունը, և ես համարում եմ, որ սա խոսակցություն է, որը պետք է շարունակվի, որովհետև մենք շատ բան ունենք միասին վերլուծելու, հասկանալու:

Հանդիպման շրջանակում վարչապետ Փաշինյանը պատասխանել է կամավորականների մի շարք հարցադրումներին, որոնք վերաբերում էին պատերազմի ժամանակ դասալքության և դավաճանության դեպքերի բացահայտմանը, Արցախի հարցի շուրջ զարգացումներին, բանակաշինությանը, կրթության համակարգի բարեփոխումներին, հայրենասիրական դաստիարակության մոդելին, հանրային կյանքի տարբեր ոլորտներում կամավորական աշխատանքի բաղադրիչի ներդրմանը, պետական կառավարման ինստիտուտների արդյունավետ գործունեությանը, ապատեղեկատվության դեմ պայքարին, մեր հայրենիքի քաղաքական, տնտեսական, սոցիալական զարգացման ուղիներին և այլ թեմաների:

Գնել Սարգսյանի տեսանյութը ստորև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

Leave a Reply