Զիրոյանը Իննա Խոջամիրյանից բաժանվելուց հետո նրան փոխարինո՞ղ է գտել. նա սիրավեպ է սկսել դերասանուհի Վիկտորյա Սահակյանի հե՞տ. լուսանկար, տեսանյութ

Հետաքրքիր

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ տևական ժամանակ է, ինչ ըստ խոսակցությունների՝ դերասաններ Վահե Զիրոյանը և Իննա Խոջամիրյանն այլևս միասին չեն: Նրանց սիրավեպը բուռն էր սկսել, սակայն ըստ լուրերի՝ նույնքան բուռն էլ ավարտվել էր:

Նրանք հանդիպել էին «Երկուսով» սերիալի նկարահանման հրապարակում, նկարահանվել համբույրի տեսարաններում, հետո, ինչպես ընդունված է ասել՝ «դերի տակ էին մնացել»:

Առաջին անգամ Վահեին և Իննային միասին բռնացրել էին ԱՄՆ-ում, իսկ հետո նրանք այլևս չէին թաքցնում իրենց սիրավեպը: Երևում էր՝ զույգը երջանիկ է, Իննան էլ Հայկ Պետրոսյանի հետ բաժանումից հետո կրկին փայլում էր, Զիրոյանն էլ Իննային հրապարակավ երգ էր նվիրում:

Թե որքանով են նրանց բաժանման լուրերը համապատասխանում իրականությանը, ժամանակը ցույց կտա, սակայն հիմա էլ ըստ ասեկոսեների՝ Զիրոյանը տարվել է իր նոր խաղընկերուհիով, խոսքը Վիկտորյա Սահակյանի մասին է: Նրանք միասին հանդես են գալիս «Փնտրվում է տղամարդը» ներկայացման մեջ:

Ըստ շշուկների՝ Վիկտորյան ու Զիրոյանը վաղուց է, ինչ արդեն միայն գործընկերներ չեն: Այս առիթով Starnews-ը փորձեց կապ հաստատել Վիկտորյայի հետ, սակայն մեր զանգերն այդպես էլ մնացին անպատասխան:

Ի դեպ, Վիկտորյա Սահակյանը հանրությանը հայտնի դարձավ «Save միլիոն» ներկայացումից և սերիալներից, ինչպես նաև կիսամերկ լուսանկարներով, որոնցից շատերն արվել էին Իննա Խոջամիրյանի ներքնազգեստի ապրանքանիշի համար: Աղբյուրի ի աչքից չի վրիպել, որ այդ լուսանկարները Վիկտորյան հեռացրել է սոցիալական ցանցի իր էջերից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *