Թուրքիայի, Ադրբեջանի ու Նիկոլի 3 ամսվա աշխատանքը ջուրն ընկավ

Հետաքրքիր

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պահեց խոստումն ու ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով «ցեղասպանություն» եզրույթն օգտագործած ԱՄՆ երկրորդ նախագահը՝ Ռեյգանից հետո:

Հույս ունեմ, որ ԱՄՆ Կոնգրեսը նախագահի այս խոսքին իրավական ուժ կտա և ԱՄՆ-ն պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Թուրքիային, Ադրբեջանին ու Նիկոլին չհաջողվեց Բայդենին համոզել, որ տարածաշրջանին սա պետք չէ: Հայաստանի իշխանության 3 ամսվա աշխատանքը ջուրն ընկավ:

Կեցցե՜ Հայ դատի գրասենյակը, որ տարիներով զբաղվել է այս խնդրով,

կեցցե՜ն ամերիկահայ կազմակերպությունները,

կեցցե՜ ամերիկահայ համայնքը,

կեցցե՜ Ամերիկայի հայկական համագումարը:

կեցցե՜ ՀՅԴ-ն:

Աստված պահապան հայ ժողովրդին»:

Leave a Reply