«Բաքվի «պուրակի» այցելուների հերթն է, իսկ մեր երկրում բանակի ժամկետն են կրճատում». Րաֆֆի Ասլանյան (տեսանյութ)

Հետաքրքիր

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բաքվում արցախյան պատերազմին նվիրված՝ այսպես կոչված «պուրակի» այցելուների հերթն է, իսկ մեր երկրի ղեկավարի աթոռին բազմած անպիտանը նախընտրական խոստումների շարքում ներառել է բանակի և ծառայության ժամկետի կրճատումը։

Իհարկե, փորձը ցույց է տալիս, որ այդ մարդու հրապարակային խոստումներն արժեք չունեն, բայց սա իսկապես հիմարի տեղ է դրել մի ամբողջ ազգի»:

Հիշեցնենք, որ երեկ վարչապետը անդրադարձել է զինծառայության ոլորտին՝ նշելով, որ պետք է գրավիչ դարձնեն ծառայությունը:

«Պետք է գրավիչ դարձնենք ծառայությունը, ժամկետային զինծառայության համակարգը ընդհանրապես փոխենք, ժամկետը կրճատենք.

կա գաղափար, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները մարտական նվազագույն հմտություններին տիրապետեն»,- ասել է Փաշինյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *