Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հետաքրքիր

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 7-9-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։

Ապրիլի 8-9-ն օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +30…+33, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճանի։

Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 7-ի ցերեկը, 8-9-ը, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 10-ի ցերեկը, 11-12-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-ի ցերեկը, 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:

Երևան քաղաքում՝ Ապրիլի 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-12-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի ապրիլի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.40C (1975 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան`-1.50C (1988 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` 12.50C

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *