Զինվորները տեսնելով Արթուր Վանեցյանին Եռաբլուրում մեջքով շրջվեցին

Տեսանյութեր

Այսօր` ժամը 12:00-ից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կոչով հավաքված իրավապահ մարմինների պաշտոնաթող բարձրաստիճան սպաների թվում շատ հայտնի դեմքեր կային:

Մասնավորապես Արթուր Վանեցյանի կոչին արձագանքել էին ԱԱԾ նախկին տնօրեն, ընդամենը 1 ամիս պաշտոնավարած ու աղմկահարույց գրառմամբ իր պաշտոնաթողությունը հիմնավորած գնդապետ Միքայել Համբարձումյանը, Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, նախկին փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը,

ԱԱԾ պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Գրիգորի Հայրապետովը, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ,

հետագայում ԱԱԾ-ում բարձրաստիճան պաշտոնյա, գնդապետ Սերոբ Հարությունյանը, ոստիկանության լրատվության վարչության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանը:

Մեդիանյուզ-ը տեսանյութ է հրապարակել այդ այցից ու մակագրել. «Զինվորները տեսնելով Արթուր Վանեցյանին Եռաբլուրում մեջքով շրջվեցին»:

Leave a Reply