Ինչու են չեղարկվել թռիչքները

Հետաքրքիր

iPress.am-Aeroflot-ը մարտի 28-ից մինչև ապրիլի 30-ը չեղարկել է թռիչքները Մոսկվայից դեպի մի շարք քաղաքներ, այդ թվում՝ Երևան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Որոշումն ընդունվել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների երկարաձգման պատճառով:

Չեղարկված թռիչնքերի ցանկում մի քանի տասնյակ քաղաքներ կան: Մարտի 28-ից մինչև ապրիլի 30-ը չեղարկվել է թռիչքները Մոսկվայից դեպի Երևան. Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից մարտի 1-ը ներառյալ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները Հայաստանից և Բելառուսից կարող են առանց խոչընդոտների օդային ճանապարհով հատել ՌԴ սահմանը՝ «Ճամփորդում եմ առանց Covid-19»-ի բջջային հավելվածի միջոցով կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը ներկայացնելու դեպքում:

Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը կասեցվել է 2020-իի մարտին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Բացառություն էին միային քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատակով կազմակերպվող հատուկ չվերթերը։

Ավելի վաղ՝ հունվարի 21-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր ՀՀ և ՌԴ միջև մուտքի ու ելքի փոխադարձ սահմանափակումները կվերացվեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *